Ծառայություններ.

Ի՞նչ ծառայություններ է մատուցում «LOOK» ՍՊԸ-ն:

Մեր ​​ծառայությունների լայն շրջանակն իր մեջ ներառում է պլանավորում, շինարարական փաստաթղթերի պատրաստում, շինարարության կառավարում, ներքին և արտաքին ձևավորում, նախագծի իրագործելիության ուսումնասիրություն, ճարտարապետական ​​ծրագրավորում և նախագծերի կառավարում:

Ստորև ներկայացված է ծառայությունների այն ցանկը, որոնք սովորաբար մատուցվում են մեր ճարտարապետ-դիզայներների և նրանց ենթախորհրդատուների կողմից.

Նախագծի կոնցեպտի ներկայացում.ձեր նախագծի պլանավորումը սկսվում է այստեղից: Աշխատելով մեր ճարտարապետ-դիզայների հետ, դուք կկիսվեք ձեր նախագծի վերաբերյալ պատկերացումներով, երազանքներով և նպատակներով: 

Սխեմատիկ դիզայն.Այս փուլում գործընթացը սկսվում է  մեր մասնագետի կողմից նախագծի նախնական էսքիզների պատրաստման աշխատանքներից՝ հիմնված Ձեր կողմից ներկայացված պահանջների և բյուջեի վրա, հնարավոր տարբերակներն ուսումնասիրելու և ներկայացնելու համար.

  • Նախագծի մշակում
  • Շինարարական փաստաթղթավորում. նախագծի կոնցեպտի վերաբերյալ որոշում կայացնելուց հետո մեր մասնագետն իրականացնում է աշխատանքային գծագրերի և բնութագրերի պատրաստում, որոնք անհրաժեշտ են շինարարական թույլտվություն և հայտեր ստանալու համար
  • Առաջարկներ և բանակցություններ. մեր մասնագետը կարող է Ձեզ խորհուրդ տալ կապալառուի ընտրության հարցում: Սովորաբար, որպես կանոն, դա արվում է մրցակցային հայտեր հայտարարելու միջոցով: Մեր մասնագետը կօգնի Ձեզ գնահատել հայտերը և ընտրել կապալառուին, ինչպես նաև պատրաստել պայմանագիրը Ձեր և կապալառուի միջև
  • Շինարարության և պայմանագրերի կառավարում
  • Շինարարական փաստացի աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ. ճարտարապետ-դիզայները Ձեզ պարբերաբար տրամադրում է հաշվետվություններ շինարարության և/կամ դիզայնի աշխատանքների ընթացքի վերաբերյալ՝ ներգրավված մնալով մինչև շինարարության ավարտը:

Բացի վերոնշյալ հիմնական ծառայություններից «LOOK» ՍՊԸ-ն իրականացնում է նաև հետևյալ լրացուցիչ ծառայությունները՝

  • նախագծի կառավարում
  • նախագծի տեխնիկա-տնտեսական ուսումնասիրություններ
  • տարածքի ընտրություն
  • շենքի վիճակի աուդիտ
  • անհրաժեշտ ծրագրավորում