Մեր մասին.

՛՛LOOK՛՛ LLC Ճարտարապետական Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին ճարտարապետներ Տիգրան Առաքելյանի և Լիլիթ Գրիգորյանի կողմից: Ընկերությունը զբաղվում է ճարտարապետական նախագծմամբ, ինտերիեր դիզայնով, շինարարությամբ և քաղաքաշինական փաստաթղթերի մշակմամբ:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Ընկերության առաքելությունը հաճախորդների համար անհատական, գեղագիտական ցնցող լուծումներ գտնելն է: Նույնիսկ, եթե պատվիրատուն չունի իր պատկերացումների հստակ ուրվագիծը, ՛՛LOOK՛՛ LLC-ի մասնագետները կօգնեն ստանալ այն արդյունքը, որը պատվիրատուն երազում է ստանալ: Մեր թիմը օգնում է իր հաճախորդներին ստեղծել ներդաշնակություն բոլորովին անհամատեղելի տարրերից ինտերիեր և էքստերիեր դիզայնում:

ՄԵՐ ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐԸ/ՀԻՄՆԱՐԱՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Պատվիրատուների համար առավել ճշգրիտ, հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով, ՛՛LOOK՛՛ LLC ճարտարապետական ընկերությունը փորձում է հստակ հասկանալ պատվիրատուների ցանկություններն ու պահանջները՝ պարզելով վերջիններիս նախասիրությունները, արժեքները և ապրելակերպը: Պատվիրատուների հետ աշխատելու հաճույքը և նրանց համար առավել հարմարավետ և գեղեցիկ միջավայր ստեղծելու նպատակը խթանում է ՛՛LOOK” LLC թիմին փորձելու և լուծելու ավելի բարդ խնդիրներ:

200 ավարտված նախագիծ

Մենք անընդհատ աճում ենք, զարգանում և կատարելագործվում՝ աշխատանքում ընդգրկելով նոր գործընկերների և մասնագետների: Թվով 200 նախագիծը զգալի թիվ է, այնուամենայնիվ մենք միշտ ձգտում ենք լինել ավելի արդի և մասնագիտացված քան նախկինում:

Ընթացքի մեջ գտնվող 30 նախագիծ

՛՛LOOK՛՛ LLC ճարտարապետական ընկերության մոտեցումը կայանում է աշխատանքի փորձի և նախագծերի լայն շրջանակի համատեղման մեջ՝ ստեղծելով արտահայտիչ և կոնցեպտուալ հասկանալի լուծումներ ճարտարապետության և ինտերիեր դիզայնում:

TEAM

Համահիմնադիրներ

Տիգրան Առաքելյան

Լիլիթ Գրիգորյան

Ճարտարապետներ

Արամ Միրզոյան

Նարեկ Արտաշյան

Դիզայներներ

Լառա Իոաննեսյան

Նունե Միրզոյան